Ferrari ընկերությունը Եվրոպայում պատենտավորել է նոր սուպերքարի դիզայնը։ Ինչպես նշում է Motor1 պարբերականը՝պատենտային պատկերներում կարող է ցուցադրվել հիբրիդային  LaFerrari կուպեւի յուրօրինակ մոդիֆիկացումը։

Նորույթի մասին դեռեւս ոչ մի լրացուցիչ տեղկատվություն չկա։ Հայտնի է միայն, որ այդ պատկերների իրավունքները պատկանում են Ferrari-ին, իսկ դրանց հեղինակը ավտոաարտադրողի՝ դիզայնի գծով փոխնախագահ Ֆլավիո Մանցոնին է։

Ferrari-ի գոյություն ունեցող ներկայիս LaFerrari մոդիֆիկացումը ներկայացված է կոշտ վերնամասով եւ բացովի տանիքով տարբերակներով։ Առաջինն արտադրվել է   500 օրինակով, երկրորդը՝ 200։