«Հոնդա Մոտոր ՌՈւՍ»-ը Ռուսաստանում կամովին Honda եւ Acura մակնիշի 135,491 ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների հնարավոր անսարքության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռոսստանդարտին:
Հետ կկանչվեն Honda-ի Civic 4D, CR-V, JAZZ, FR-V, LEGEND 4D մոդելների 135,168 եւ Acura RDX-ի 323 ավտոմեքենաներ, որոնք թողարկվել են 2005-ից 2016 թվականներին:
Ընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ արտադրական գործընթացում սխալի հետեւանքով անվտանգության բարձիկը կարող է նախատեսված ձեւով չգործել:
Անվճար կփոխվի հետ կանչվող մեքենաների անվտանգության բարձիկների գազագեներատորը:




























