Ալեքսանդր Լապշինի նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի օրենսդրությամբ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատնից։
Դեսպանատնից նշել են, որ Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանում է մասնավոր փաստաբան, որին ընտանիքն է վարձել։ «Դեսպանատունը մշտապես կապի մեջ է այդ փաստաբանի հետ»։
Փետրվարի 9-ին դեսպանատան ներկայացուցիչները այցելել են Ալեքսանդրին Բաքվի քննչական մեկուսարանում ու համոզվել, որ որպես մեղադրյալ նրա իրավունքները լիարժեք պահպանվում են։ «Ալեքսանդրը զրույցի ընթացքում պահման պայմաններից դժգոհություն չի հայտնել։ Պատրաստվում է հերթական այցելությունը»,- հայտնել են դեսպանատնից։
Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին է արտահանձնվել փետրվարի 7-ի երեկոյան։




























