Ճապոնական Nissan Motor-ի գործադիր տնօրեն Կառլոս Գոնը կհեռանա պաշտոնից, նրան կփոխարինի Հիրոտո Սաիկավան: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է արտադրողի պաշտոնական կայքը:
«Վերջերս Mitsubishi Motors-ում նոր պարտավորություններ ստանձնելով եւ հաշվի առնելով Nissan-ի բաժնետերերի առաջիկա ընդհանուր հավաքը՝ ես որոշեցի, որ ժամանակն է, որպեսզի Հիրոտո Սաիկավան ինձ փոխարինի Nissan-ի գործադիր տնօրենի պաշտոնում»,- ասված է Գոնի հայտարարությունում:
Սաիկավան պաշտոնը կստանձնի ապրիլի 1-ից:




























