Tesla ընկերությունը մտադիր է սեպտեմբերին սկսել Model 3 նոր էլեկտրամոբիլի սերիական թողարկումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է 2016-ի արդյունքներով հաշվետվության մեջ:

Ծրագրվում է թեստային ռեժիմում Model 3-ի արտադրությունը սկսել արդեն հուլիսին: Նախատեսվում է արտադրության ծավալն աստիճանաբար մեծացնել՝ նախ շաբաթական 5 հազար ավտոմեքենա, իսկ 2018-ին՝ շաբաթական 10 հազար: Tesla-ից հայտնել են, որ նոր էլեկտրամոբիլի մի քանի նախատիպեր  այս ամիս են ստեղծվել:

Tesla-ն հիմա թողարկում է 2 մոդելներ՝ Model S սեդան եւ Model X քրոսովեր:

2016-ի տվյալներով՝ ընկերության շահույթը կազմել է 7 մլրդ դոլար: Ըստ որում՝ 2016-ին ընկերությունը շարունակել է վնասներ կրել, որոնք կազմել են 773 մլն դոլար: