Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ռոդրիգո Ռատոն Իսպանիայում 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ Bankia-ի վարկային քարտերի խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Դատարանը Ռատոյին մեղավոր է ճանաչել նրան վստահված դրամական միջոցների վատնման մեջ, երբ նա զբաղեցրել է բանկի ֆինանսական խմբի նախագահի պաշտոնը:

Իսպանիայում անցյալ տարի սկսված դատաքննության գործով 66 մարդ է անցնում: Քննության տվյալներով՝ մեղադրյալները վարկային քարտերով անձնական կարիքների համար 12 մլն եվրո են ծախսել: