Եգիպտոսի ԱԳ նախարարությունը որոշել է այս տարվա մարտի 1-ից երկիր մուտքի տուրքը 25 դոլարից հասցնել 60-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Egypt Independent-ը:

Նշվում է, որ գերատեսչությունն այդ մասին տեղեկացրել է երկրի բոլոր սահմանային կետերին, այդ թվում՝ օդանավակայաններին, նավահանգիստներին եւ ցամաքային անցակետերին:

Այս որոշումը կվերաբերի ոչ միայն այն զբոսաշրջիկներին, որոնք վիզա ստանում են սահմանին, այլեւ արտերկրում Եգիպտոսի հյուպատոսական ծառայություններ դիմողներին: