Հայաստանի կառավարությունը առաջարկում է վերացնել հավաստագրային կառավարման ժամկետի 5-ամյա սահմանափակումը։ Այս մասին փետրվարի 27-ին ԱԺ-ում հայտնել է Կառավարությանն առընթեր պետունեցվածքի կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Մարկոսյանը՝ ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ գործող օրենսդրության՝ հավաստագրային կառավարման պայմանագիրը չի կարող գերազանցել 5 տարվա ժամկետը ու կարող է երկարացվել եւս 5 տարով։ «Մենք ուզում ենք վերացնել այդ սահմանափակումը, որպեսզի ավելի լիարժեք իրականացնենք պայմանագրերի ազատության մասին Քաղաքացիական օրենսգրքի դրույթը»,- ասել է Մարկոսյանը։