Լեհաստանի «Իրավունք ու արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին մեղադրել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին ԵՄ տարրական սկզբունքների խախտման մեջ։

Նրա խոսքով Դոնալդ Տուսկը չպետք է խախտի չեզոքության սկզբունքը ԵՄ անդամ պետությունների ներքին գործերի հանդեպ։ «Դոնալդ Տուսկը բացահայտ աջակցում է լեհական ընդդիմությանը, որը չի քողարկում կառավարությունը հակասահմանադրական, հակապետական ճանապարհով տապալելու իր մտադրությունը։»,- ասել է Յարոսլավ Կաչինսկին։

Կաչինսկին հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն չեզոքության սկզբունքը, «ոչ մի դեպքում չեն կարող ապավինել մեր աջակցությանը ու մեր կողմից բողոքի բացակայությանը»։