Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատը պահանջել է, որ երկրի կառավարությունը ԵՄ քաղաքացիներին երաշխավորի «բրեքսիթից» հետո երկրում մնալու իրավունքը, հայտնում է BBC–ն։

Բրեքսիթի մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը արդեն աջակցել էր համայնքների պալատը, լորդերի պալատի 358 անդամ քվեարկել է այն բանի օգտին, որ փաստաթղթում հավելեն մի կետ, որը ԵՄ քաղաքացիներին թույլ կտա «բրեքսիթից» հետո անարգել մնալ ու աշխատել Բրիտանիայում։

Իսկ պալատի 256 անդամները դրան դեմ են քվեարկել։ Արդյունքում պարզ է դարձել, որ հիմա օրինագիծը հետ կուղարկվի քննարկման համայնքների պալատում, որը չնայած կարող է եւ հրաժարվել նշված փոփոխություններն անելուց։

Բրիտանական մամուլը համարում է, որ լորդերի պալատի որոշումը Թերեզա Մեյի կառավարության առաջին խոշոր պարտությունն է բրեքսիթի ճանապարհին։