Թուրքիայի «Ժողովրդի փրկության» (HKP) կուսակցությունը զինված ուժերում կին զինվորականներին գլխաշոր կրելու թույլտվություն տվող օրենքի չեղարկման համար դատարան է դիմել։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդի փրկության» (HKP) կուսակցությունը հայցում շեշտել է, թե զինված ուժերում գլխաշոր կրելը հակասում է Սահմանադրությանը։ «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խախտել է հանրապետությունն ու ժողովրդավարությունը պահպանելու իր պարտականությունը»,–նշվել է հայցում։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ զինված ուժերում ծառայող, ինչպես նաեւ ռազմական հաստատություններում սովորող կանայք կարող են գլխաշոր կրել։