Ճապոնիայի իշխանությունները մշակել են ինքնակառավարվող մեքենաներով երթևեկությանն անցնելու ծրագիր։ Մինչեւ 2030 թ․ երկրի ավտոպարկի մեկ հինգերորդ մասը ինքնակառավարվող մեքենաներ են լինելու, հայտնում է Oane–ը ։
Կառավարությունը մշակել է մինչեւ 2030 թ․ ինքնակառավարվող ավտոտրանսպորտի զարգացման ռազմավարական ծրագիր, որը արդեն հաստատել է էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարարությունը։ Ըստ փաստաթղթի, 2017-2030 թթ․ ավտոպարկի մեկ հինգերորդ մասը կառավարման ավտոնոմ համակարգեր է ունենալու։ Առաջին նման տաքսիները կարող են Տոկիոյի փողոցներում հայտնվել արդեն 2020-ին։ Ենթադրվում է, որ դրանցով կկազմակերպվի Տոկիոյում Օլիմպիական ամառային խաղերի հյուրերի փոխադրումները ։
2025-ին ինքնակառավարվող մեքենաները կկարողանան նաեւ միջազգային ուղեւորություններ անել, իսկ մինչեւ 2027 թ դրանց կթույլատրվի երթեւեկել փոքր բնակավայրերի ճանապարհներին։ Մինչեւ 2030 թ․ այդ մեքենաները կերթեւեկեն ամբողջ երկրի տարածքում։ Ենթադրվում է, որ մինչ այդ ինքնակառավարվող մեքենաների արժեքը կհամապատասխանի սովորական մեքենաների արժեքին։ Toyota կորպորացիան արդեն զբաղվում է համապատասխան նախագծի մշակումով։




























