Զիմբաբվեում առնվազն 246 մարդ է զոհվել ու եւս 2000-ն էլ անօթեւան մնացել ուժեղ ջրհեղեղների հետեւանքով, հայտնում է «ՍԻնհուան»։

Զիմբաբվեի հասարակական գործերի ու բնակարանաշինության նախարար Սեյվիոր Կուսուկուվերեն օգնություն է խնդրել միջազգային համայնքից ու մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Երկրի կառավարությունը ազգային աղետ է անվանել Զիմբաբվեի հարավում գրանցված ջրհեղեղները։

Ջրհեղեղների պատճառը նորման գերազանցող տեղումներն են եղել։ Ակնկալվում է, որ անձրեւները շարունակվելու են մինչեւ մարտի վերջ։

Նախարարի խոսքով ջրհեղեղներից տուժել է 2579 տուն, 74 դպրոց ու հինգ բուժհաստատություն։