Porsche ընկերությունը ներկայացրել է Panamera-ի ունիվերսալ թափքով մոդելը:
Panamera Sport Turismo անվանումով մեքենան կներկայացվի հաջորդ շաբաթ, Ժնեւի ավտոսրահում, իսկ վաճառքի կհանվի աշնանը՝ հինգ տարբերակով, այդ թվում՝ հիբրիդային: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով Carscope-ը:
Ի տարբերություն սովորական Panamera-ի՝ ունիվերսալը հետեւի շարքում երեք նստատեղ ունի, իսկ ցանկության դեպքում կարելի է պատվիրել նաեւ երկտեղանոց նստատեղ:
Այս մոդելը նույնպես հագեցած է ժամանակակից բոլոր համակարգերով:




























