Ադրբեջանում ավարտվեց բլոգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ ծավալված դատական գործընթացը, որի դեմ հայց է ներկայացրել Նասիմինի շրջանի ոստիկանապետ Մուսա Մուսաեւը, հաղորդում է haqqin.az-ը։
Դատարանի որոշմամբ՝ բլոգեր Մեհման Հույսենովը ձերբակալվել է դատարանի դահլիճում՝ դատապարտվելով երկու տարվա ազատազրկման։
Ավելի վաղ, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է բլոգեր Մեհմեդ Հուսեյնովին առեւանգելու եւ ոստիկանությունում նրան կտտանքների ենթարկելու մեջ։ Հայտարարությունում ասվում է, որ վերջերս Հուսեյնովը բացահայտող տեսանյութեր էր հրապարակում օլիգարխ պաշտոնյաների թանկարժեք անշարժ գույքերի վերաբերյալ, որոնք նրանք ձեռք են բերել երկրի հարստությունները յուրացնելու հաշվին։




























