Բրիտանացի երաժիշտ Ռոդ Սթյուարթը ներողություն է խնդրել «գլխատման» հումորային տեսագրության համար, որը նկարահանվել էր Աբու Դաբիում համերգի նախօրեին։ Այս մասին հայտնել է The National–ը։

Սթյուարթի համերգը կայացել է մարտի 2-ին ՄԱԷ-ի մայրաքաղաքում։

Համերգի նախօրեին Սթյուարթի կնոջ Instagram հաշիվում հայտնվել էր տեսագրություն, որտեղ 72-ամյա երգիչը կատակով նմանակում է իր թիմի անդամներից մեկի «գլխատումը» Աբու Դաբիի անապատում։

Այդ տեսագրությունը սոցցանցերում քննադատության էր արժանացել, քանի որ հիշեցնում էր ԻՊ ահաբեկիչների կողմից պատանդների մահապատժի տեսարանները։

Ռոդ Սթյուարթը հայտնել էր, որ ընկերների հետ վերարտադրել էր «Գահերի խաղը» սերիալի տեսարաններից մեկը ու որ իր գործողությունները սխալ են մեկնաբանվել։ «Ես ներողություն եմ խնդրում նրանցից, ում վիրավորել եմ իմ կատակով»,- նշել է նա։

Դրանից հետո տեսագրությունը ջնջվել է ։