Մենակ ապրող ճապոնացին մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա թափվել է 6 տոննա պոռնոամսագիր։ Այս մասին հայտնել է Daily Mail–ը։
Հայտնի է, որ 50-ամյա տղամարդու անունը Դզյոձի է եղել, անցյալում նա աշխատում էր ավտոմեքենաների արտադրության ոլորտում։ Նրա մարմինը հայտնաբերվել է միայն կես տարի հետո, երբ բնակարանի տերը որոշել է ստուգել, ինչու տղամարդը չի վճարում բնակարանի վարձը։
Քլինինգային ընկերության աշխատակիցները, որոնք եկել էին պոռնոամսագրերը բնակարանից հանելու համար, պատմել էին, որ բնակարանի բոլոր անկյունները լցված են եղել այդ ամսագրերով։ Հավաքարարներից մեկը նաեւ հայտնել է, որ դեռ հասկանալի չէ՝ ամսագրերի տակ մնալուց հետո ճապոնացին միանգամից է մահացել, թե որոշ ժամանակ հետո։




























