Չինացի հնագետները Հենան նահանգի Սյույչան քաղաքի մերձակայքում պեղումների ընթացքում գիտությանն անհայտ մարդկանց երկու գանգ են հայտնաբերել: Ըստ Սինհուա գործակալության՝ գտածոն 105-125 հազար տարեկան է:
Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված գանգերը բացարձակ տարբեր են մինչեւ հիմա գիտությանը հայտնիներից: Միաժամանակ, դրանք տասնյակ հազարավոր տարիներ առաջ Կենտրոնական եւ Հյուսիսային Չինաստանում բնակված նախապատմական մարդուն բնորոշ որոշ առանձնահատկություններ ունեն:
«Միանգամայն հնարավոր է, որ նրանք ժամանակակից չինացիների նախնիներն են եղել»,- պարզաբանել է Հենանի հնագիտության եւ մշակութային ժառանգության ինստիտուտից Լի Չժանյանը:
Գիտնականներն արդեն ուսումնասիրում են գտածոյի ԴՆԹ-ն: Մասնագետների միջազգային խումբ է ստեղծվել, որոնք ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ուսումնասիրում են գանգերը եւ, հնարավոր է, նոր ու կարեւոր բացահայտումներ կանեն:



























