Honda Clarity Fuel Cell ջրածնային սեդանը մոտ ժամանակներս կձեւափոխվի ու կվերածվի էլեկտրամոբիլի։ Մոդելի բազայով ստեղծվելու է եւս մեկ վարկած՝ արդեն էլեկտրական շարժիչով, հայտնում է Automotive News –ը։
Տեխնիկական բնութագրերը չեն հայտնում, չնայած որոշ տվյալներով, ընթացքի հնարավորությունը չի գերազանցի 130 կմ-ն։
Honda -ից հայտնել են, որ չեն ուզում թանկացնել էլեկտրամոբիլը, դրա համար էլ համեմատաբար փոքր տարողունակության մարտկոց են տեղադրելու։ Ընդ որում ֆիրման հավատում է նորույթի հաջողությանը՝ համարելով, որ հաճախորդների սրտով կլինի ընդարձակ ավտոմեքենան, որը էլեկտրական շարժիչ ունի։




























