Bentley ընկերությունը ներկայացրել է Mulsanne Hallmark՝ Mulliner–ից ավտոմեքենաների շարքը։ Այս մասին lenta.ru–ի թղթակցին ասել է ապրանքանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Դրանում ներառվելէ ամբողջ ֆլագմանյան հավաքածուն՝ ներառյալ Speed եւ Extended Wheelbase տարբերակները։
Սահմանափակ շարքում ներառվել են 50 ավտոմեքենաներ՝ դիզայնի ոսկե եև արծաթե տարրերով։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Ժնեւի միջազգային ավտոսրահի շրջանակներում։
Նշենք, որ Mulsanne հավաքածուի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել 2016–ի գարնանը՝ Ժնեւի նախորդ միջազգային ավտոսրահի շրջանակներում։
Ավտոմեքենան 5.3 վայրկյանում բացում է մինչեւ 100 կմ ժամ արագություն, իսկ առավելագույն արագությունը ժամում 236 կմ է։




























