Երեսունութ դանակի հարվածով անցած կիրակի  քաղաքային հիվանդանոց է հոսպիտալացվել 50-ամյա մի տղամարդ: Այս մասին «Sputnik Ադրբեջանին» հայտնել են Սաբունչինի շրջանի ոստիկանության բաժանմունքից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավանում բնակվող, 1967 թ. ծնված   Զաբրատ Ալիեւ Նաբի Աղաջանօղլին , ինքնասպանություն գործելու նպատակով իրեն դանակի շուրջ 40 հարված է  հասցրել:  Վերքերը թափանցող չեն, սակայն  նրա վիճակը ծանր է գնահատվում:

Ալիեւի նման վարքագծի պատճառը նույնպես հայտնի է: Նա տառապում է դիաբետով: Նա ասել է, որ չի դիմացել տանջանքներին եւ որոշել է վերջ տալ կյանքին:  Փաստի առիթով իրականացվում է նախաքննություն: