Rolls-Royce ընկերությունը Ժնեւյան ավտոսալոնում կներկայացնի ունիկալ Ghost Elegance սեդանը։ Ավտոմեքենան, որը պատրաստվել է եզակի նմուշով ՝ հաճախորդի պատվերով, ադամանդյա ներկով է ծածկված, ֆիրմայի մասնագետները ներկի մեջ հազարավոր ադամանդների փշուրներ են լցրել, հայտնում է Motor–ը։
Մասնագետներն ուսումնասիրել են ադամանդները, պարզելու համար, թե ինչպես են դրանք անդրադարձնում լույսը, նաեւ փորձել են ադամանդի փոշին այնպես խառնել ներկի հետ, որ այն հարթ քսվի մակերեսին, իսկ փշուրներն էլ շոշափելիս խորդուբորդ չլինեն։ Նման խառնուրդ ստանալու համար երկու ամիս է պահանջվել։ Մեքենան դրանով ներկելուց հետո լաքի լրացուցիչ շերտ են քսել, որը պետք է պաշտպանի ադամանդի մասնիկները մեխանիկական ներգործությունից։




























