Գիտնականները զգուշացնում են, որ գարնան սկզբին երկրագնդի բնակչությունը կզգա մագնիսական փոթորկի ազդեցությունը: Բացի այդ, դրանք կարող են խախտել մեր մոլորակի էլեկտրամագնիսական դաշտը:

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները կարող են անհարմարություններ ունենալ: Մարտի 1-ին, 2-ին եւ 3-ին մոլորակը հայտնվել է մագնիսական փոթորիկների շրջանի մեջ: Հաջորդ փոթորիկը նախատեսվում է մարտի 16-ին, իսկ  հաջորդ օրը՝ մարտի 17-ի այն կկրկնվի: Մագնիսական  ալիքների հաջորդ խոշոր տատանումները կգրանցվեն  մարտի 23-ին, գրում է Informing-ը:

Արեգակի վրա մագնիսական փոթորիկներն ազդում են Երկրի էլեկտրամագնիսական դաշտի վրա: Սա կարող է ազդել որոշ հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վրա: Փորձագետները  խորհուրդ են տալսի հատուկ ուշադրություն դարձնել բարձր ճնշում, սիրտ-անոթային հիվանդություններ, ցածր իմունիտետ ունեցողների վրա:

Մագնիսական փոթորիկների ժամանակ առողջ մարդիկ նույնպես կարող են ունենալ գլխացավեր, թուլություն, գրգռվածություն: Գիտնականները խորհուրդ են տալիս նման օրերին ավելի շատ հանգստանալ եւ շատ չծանրաբեռնվել: