Ժնեւի միջազգային ավտոսրահում տեղի է ունեցել Lamborghini Huracan-ի թարմացված տարբերակի պաշտոնական պրեմիերան, հայտնում է Lenta-ն: Սովորական Huracan-ից այն տարբերվում է փոքր քաշով եւ ավելի մտածված աերոդինամիկայով:
Ինժեներները Performante ավտոմեքենայի զանգվածը պակասեցրել են կոմպոզիտային նյութերի օգտագործման հաշվին: V10 շարժիչը 640 ձիաուժ հզորություն ունի եւ տիտանե կափույրներ: Երկդռնանի մեքենայի զանգվածը 1382 կգ է: Մինչեւ ժամում 100 կմ արագությունը ավտոմեքենան զարգացնում է 2,9 վայրկյանում:
Այն Նյուրբուրգրինգի ավտոմրցարշավային մայրուղին անցել է լավագույն արդյունքներով՝ 6 րոպե 52,01 վայրկյանում:
Ենթադրվում է, որ ավտոմեքենան կվաճառահանվի ամռանը:




























