Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը չի հայտարարագրել 50 հազար եվրոյի չափով վարկը, որը վերցրել էր Fitch վարկանիշային գործակալության համասեփականատեր Լադրե դե Լաշարյերից, հայտնում է Le Canard enchaîné. շաբաթաթերթը։
Պարբերականի տվյալներով դա տեղի է ունեցել 2013-ին։ Հետաքննության մյուս մանրամասները դեռ հայտնի չեն, նյութն ամբողջությամբ կհրապարակվի մարտի 8-ին։ Ֆիյոնի ներկայացուցիչը հայտնել է, որ վարկը ամբողջությամբ մարվել է, հայտնում է Le Figaro-ն։



























