Սպորտային ավտոմեքենաներ արտադրող իտալական Ferrari ընկերությունը Ժնեւի ավտոսալոնում ցուցադրել է 812 Superfast նոր կուպեն, հաղորդում է Lenta-ն:

Ավտոմեքենան հագեցած է 6.5 լիտրանոց V12 շարժիչով՝ մինչեւ 800 ձիաուժ հզորությամբ: Մինչեւ առաջին 100 կմ/ժ-ը մեքենան զարգացնում է 2.9 վայրկյանում:

Ferrari 812 Superfast-ը կստանա ղեկային կառավարման նորացված համակարգ եւ Side Slip Control համակարգ՝ ընթացքում մեքենան կառավարելու համար: Ferrari-ի պատմության ընթացում առաջին անգամ 812 Superfast-ը կունենա ղեկի էլեկտրաուժեղացուցիչ: