Ամերիկյան Tesla ընկերության երկու նախկին աշխատակիցներ մտադիր են Շվեդիայում  մարտկոցներ արտադրության գործարան կառուցել, որը պետք է դառնա ամենախոշորը Եվրոպայում, հաղորդում է Financial Times պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Փիթեր Քարլսոնը, ով մինչեւ 2015–ը զբաղեցրել է в Tesla-ի մատակարարումների բաժնի պետի պաշտոնը, հիմնել է Northvolt ընկերությունը։ Այժմ նա Northvolt-ի արտադրության գծով տնօրեն Պաոլո Չերուտիի հետ համատեղ, ով եւս Tesla-ի նախկին աշխատակից է, մտադիր է Շվեդիայի տարածքում 4 մլրդ դոլար արժողությամբ գործարան կառուցել։ Լիտիումաիոնային մարտկոցների արտադրությունը ծրագրվում է  սկսել մինչ 2020-ը։ Այնտեղ կլինեն մոտ 2,5-3 հազար աշխատակիցներ։