Ընկերությունը Ժնեւ է բերել եռանիվ կոնցեպտը, որը ստեղծվել է ցույց տալու համար թե արտադրողն ինչպես է պատկերացնում մարդատար մեքենաների ապագան։ Ֆրանսիական ED2 դիզայն կենտրոնի հետ համատեղ ապրանքանիշի մշակած նախատիպը չունի ավանդական ղեկ ու ոտնակ, դրա փոխարեն օգտագործվում են ջոյստիկներ,որոնք տեղադրված են վարորդի ձեռքերի տակ, հայտնում է Motor.–ը։

 Այդ ավտոմեքենան օգտագործում է 1+2 ձեւաչափը, այսինքն մեկ նստատեղ առջեւում ու երկուսն էլ՝ ետեւում։ Նստատեղը 90 աստիճանով թեքվում է շարժիչի գործարկման ու կանգառի ժամանակ։ Մուլտիմեդիա համակարգն աշխատում է միայն ձայնային կառավարումով։ Ջոյստիկների բոլոր հրահանգները փոխանցվում են «լարերով», չունենալով համապատասխան հանգույցների հետ մեխանիկական կապեր։

Մեքենայի երկարությունը կազմում է 2830 մմ։ Բարձրությունը 1460 մմ, իսկ զանգվածը հասնում է 600 կգ-ի։ Մեկ լիցքավորումով i-TRIL–ն կարող է անցնել մոտ 300 կմ։