Գերմանացի ինժեներների ու իտալացի ոճաբանների թիմը, միավորվելով Artega ապրանքանիշի տակ, Ժնեւ  է բերել Scalo Superelletra էքսկյուզիվ մոդելը՝ 1020 ձիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլ, որի առջեւում երեք նստատեղ է, վարորդինը՝ կենտրոնում, ինչպես McLaren F1 սուպերքարինը։

Առայժմ ոչ պաշտոնական տեղեկություններով, էլեկտրական սուպերքարը ունի չորս էլեկտրական շարժիչ, զրոյից 100 կմ/ժ արագություն է բացում 2․7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 300 կմ/ժ է։

Մեկ լիցքավորումով սուպերքարը կարող է անցնել 500 կմ։ Scalo Superelletra-ի թողարկումը կսկսվի 2019-ին։ Ընկերությունը կթողարկի ընդամենը 50 էլեկտրամոբիլ։ Յուրաքանչյուրի արժեքը կգերազանցի 1․5 մլն եվրոն։