Առաջիկա հանգստյան օրերին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում քարոզարշավը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մասնակցությամբ, չեղարկվել է: Ինչպես հայտնել է քաղաքապետ Ահմեդ Աբդութալեբը՝ շենքի սեփականատերը, որտեղ նախատեսվում էր անցկացնել միջոցառումը, հրաժարվել է ելույթի համար հարթակ տրամադրել, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը:

Ավելի վաղ Նիդերլանդներում քաղաքական գործիչները, այդ թվում՝ վարչապետ Մարկ Ռյուտեն, դեմ են հանդես եկել Չավուշօղլուի մասնակցությամբ միջոցառումներին: Ռոտերդամի քաղաքապետը, աջակցելով Ռյուտեին, ասել է, որ եթե նույնիսկ փորձեին նման հանդիպում անցկացնել, այն կչեղարկվեր՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Չավուշօղլուն պետք է ելույթ ունենար Թուրքիայի սահմանադրությունը փոխելու հանրաքվեի հետ կապված: