Ժնեւում ավտոսալոնի ժամանակ փորձագետները հայտնել են, թե որոնք են 2017-ի երեք լավագույն ավտոմեքենաները։ Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլին, Նյու Յորքում կայանալիք ավտո- շոուի ընթացքում, փոխանցում է Oane–ը։
Մասնագետների կարծիքով, անցած տարվա լավագույն մեքենայի կոչման համար մրցելու են Volkswagen Tiguan, Audi Q5 կամ Jaguar F-Pace-ը։ Նշում են, որ երեքն էլ քրոսօվերներ են, իսկ լավագույն տասնյակում յոթը ամենագնաց են։ Բացի երեք ֆինալիստներից, փորձագետները դիտարկել են Toyota C-HR, Honda Civic, Audi A5/S5 Coupe եւ Q2, Skoda Kodiaq, FIAT/Abarth 124 Spider, Mazda CX-9–մեքենաները։
Ապրիլին հայտնի կդառնան նաեւ լավագույն քաղաքային, պրեմիում, «կանաչ» մեքենաներն ու սպորտքարը։ Թեկնածուներին ընտրելու են 24 երկրների լրագրողները։ Անցած տարվա արդյունքներով մրցանակակիր էր դարձել Mazda MX-5-ը։




























