Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.69%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.62 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.63%-ով եւ հասել 52.52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: