Ավելի քան 3 հազար ձիաուժ հզորությամբ շարժիչով Saleen S7 սուպերքարը 45 մլն ռուբլով վաճառքի է դրվել Auto.ru պորտալում։
Պորտալը թողարկել է հատուկ հավելված, որտեղ ասվում է, որ ամերիկյան սուպերքարը նմանօրինակ միակ մեքենան է , որը վաճառքի է դրվել Ռուսաստանում։ «Ամենազոր Բրյուսը» ֆիլմում Ջիմ Քերին հենց այսպիսի մեքենա էր վարում։ Այն ձեռքով է հավաքված»,- նշվում է հաղորդագրության մեջ։
2004-ին թողարկված Saleen S7–ը ունի շարժիչ՝ երկու տուրբիններով։ Վաճառքի հայտարարության մեջ նշված է, որ մեքենան մաքսազերծված է, վազքն ընդամենը 300 կմ է։
Մեքենան նախատեսված չէ սովորական ճանապարհների համար, այն բացառապես ավտոարշավների համար է։ Նշում են նաեւ, որ մեքենան ունի արգելակման համար պարաշյուտ։
Saleen ամերիկյան ընկերությունը 2000-2007 թթ ժամանակահատվածում 300 նման մեքենա է թողարկել։




























