ՆԱՍԱ-ի ռադարները հայտնաբերել են Chandrayaan-1 առաջին հնդկական արհեստական արբանյակը, որը անհետացել էր 7 տարի առաջ։ Դեռ հայտնի չէ, արդյոք կիրականացվեն տեխնիկական աշխատանքներ՝ տիեզերական «թափառաշրջիկի» նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ու հետազոտական ծրագիրը շարունակելու համար, փոխանցում է Oane–ը։
Ցամաքային ռադարները հայտնաբերել են առաջին արհեստական արբանյակը, ոըր Հնդկաստանն էր տիեզերք ուղարկել ՝ Chandrayaan-1 կոդային անվանումով։Այն կորել էր 2009-ին ու դրանից հետո կապ չէր հաստատել։ Դեպի Լուսին դրա թռիչքի նպատակն էր հետազոտել Լուսնի մակերեսը։
Սակայն Լուսնին մոտենալիս՝ արբանյակը անսպասելիորեն 180 աստիճանով շեղվել էր իր թռիչքի ուղղությունից ու կորել ռադարներից։



























