Volkswagen AG գերմանական ավտոկոնցեռնը ԱՄն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել  դավադրության, ֆինանսական մեքենայությունների եւ «դիզելային սկանդալ»-ի հետ կապված արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը: Նախարարությունում հայտնում են, որ Դեթրոյթի դաշնային դատարանում VW-ի դավատճիռը հայտնի կլինի ապրիլի 21-ին: 

Հանցանքը ճանաչելու համաձայնությունը նախատեսում է 2,8 մլրդ դոլարի չափով քրեական տուգանքի վճարում, ինչպես նաեւ երեք տարի ընկերության նկատմամբ անկախ մոնիթորինգի սահմանում: Ընկերությունը նաեւ համաձայնել է  1,45 մլրդ դոլարի չափով տուգանք վճարել` դաշնային, բնապահպանական եւ այլ քաղաքացիական հայցերը բավարարելու համար:  Համաձայնության պայմաններով` Volkswagen-ը 50 մլն դոլար կվճարի` ըստ ֆինանսական հաստատությունների մասին օրենքի շրջանակներում հավակնությունների (FIRREA):