Համացանցում տեսանյութ է տարածվում, որում ամերիկյան օդերեւութաբանական ծառայության աշխատակիցն ապարդյուն պայքարում է քամու դեմ: Հոլովակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական էջում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մեկ օրվա ընթացքում հոլովակը մի քանի հարյուր հազար դիտում եւ շուրջ հազար մեկնաբանություն է ունեցել: Օգտատերերի մեծ մասը տարակուսել է, թե ինչ կարիք կար դրոշակ տեղադրել, երբ առանց այն էլ ակնհայտ է, որ քամին շատ ուժեղ է:

Օդերեւութաբանական ծառայությունը տեղակայված է Նյու Հեմփշիրում, Վաշինգտոն լեռան գագաթին: Ծառայության կարգախոսն է՝ «Աշխարհում ամենավատ եղանակն ունեցող վայր»: