Չինաստանի հյուսիս-արեւելյան Ցզիլին նահանգում Չինաստանից, Հարավային Կորեայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը դինոզավրերի հետքեր է հայտնաբերել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:

Դինոզավրերի՝ 55 սանտիմետրանոց հետքերով արահետները հայտնաբերել են Լունցզին քաղաքի մերձակայքում, լեռնային տեղանքում: Կենդանիները, որոնք թողել են այդ հետքերը, կարող էին մինչեւ 7 մետր երկարություն ունենալ:

Գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը թույլ կտա հասկանալ տեղանքի՝ 145 մլն տարի առաջվա լանդշաֆտը: