Cadillac ընկերությունը սկսել է 2017 մոդելային տարվա CTS սեդանները հագեցնել միմյանց միջեւ մեքենաների շփման համակարգով: Այդ տեխնոլոգիայի շնորհիվ մեքենան կկարողանա վարորդին զգուշացնել առջեւում վտանգավոր իրադրության մասին:
Ըստ Motor-ի՝ էլեկտրոնիկան մշտապես հետեւում է ընթացքի արագությանը, ուղղությանը, տեղանքին, անվտանգության համակարգի աշխատանքին: Վտանգի առաջացման դեպքում մեքենան 5.9 ԳՀց հաճախությամբ հաղորդում է փոխանցում:
Մեքենաները, սակայն, կարող են միմյանց տեղեկություն փոխանցել միմյանցից 300 մետր հեռավորության դեպքում: Cadillac CTS-ը կարող է վայրկյանում մինչեւ 1000 նման հաղորդագրություն մշակել:




























