Instagram-ում աշխարհագրական վայրի նշանների հայտնվելու մասին լուրեր վաղուց էին պտտվում, իսկ հիմա նոր ֆունկցիան անցել է վաղ հասանելիության փուլի: Որոշ քաղաքներում գտնվող օգտատերերը կարող են որոշակի քաղաքներ իրենց այցելությունների պատմությունները զարդարել թեմատիկ նշաններով:
Ըստ Life-ի՝ առայժմ սոցիալական ցանցը փորձարկում է կատարում Նյու Յորքում եւ Ջակարտայում, սակայն ապագայում ֆունկցիան հասանելի կլինի ամենուր: Դրա աշխատանքի համար հարկավոր է միայն ակտիվացնել GPS-ը:




























