Գիտնականները Մարսի վրա հսկայական մրրկահողմ են արձանագրել: Այս երեւույթը փորձագետներին հույս է ներշնչում, որ Կարմիր մոլորակի վրա կարող է կյանք զարգանալ: Այս մասին հաղորդում է Svopi-ն:
Մրրկահողմը լուսանկարել է Կարմիր մոլորակի ուղեծրում գտնվող արբանյակը: Գիտնականներն իրենց առջեւ խնդիր են դրել Մարսի վրա մագնիսական դաշտ ստեղծել, որը մոլորակի վրա կյանքի հայտնվելու սկիզբ կդառնա:
Համացանցի օգտատերերը համոզված են, որ եթե Կարմիր մոլորակի վրա մրրկահողմ կա, նշանակում է՝ այնտեղ կարող է մթնոլորտ լինել: Սա զգալիորեն կարող է դյուրացնել Մարսի գաղութացման գիտնականների գործը:



























