Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բնության մասին վավերագրական ֆիլմերի եւ սերիալների դիտումը կարող է դրական էմոցիաներ հաղորդել մարդկանց: Ավելին, նման ֆիլմերը նվազեցնում են սթրեսը, տագնապն ու հոգնածությունը: Այս մասին գրում է MedDaily-ն:

Ըստ The Daily Mail-ի՝ հետազոտությանը 7500 մարդ է մասնակցել: «Планета Земля II» սերիալից, դրամայից հատվածներ լուրեր դիտելուց առաջ կամավորները տրամադրության մասին հարցերի են պատասխանել: Գիտնականները հատուկ սարքի օգնությամբ հետեւել են կամավորների դեմքին, իսկ հետո նրանք հոգերափական թեստ են անցել:

Հետազոտողները հայտնաբերել են, որ բնության մասին վավերագրական սերիալ դիտելիս կանանց էմոցիոնալ վիճակն ավելի շատ է փոխվել, քան տղամարդկանց մոտ:

Առավել զգալի փոփոխություն, այդ թվում՝ անհանգստության եւ հոգնածության մակարդակի նվազում, արձանագրվել է 16-24 տարեկանների տարիքային խմբում: 150 հետազոտությունների ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ բնության հետ կապը դրական է ազդում մտավոր ունակությունների վրա եւ հանգստացնում է: