Nissan ընկերության հյուսիսամերիկյան մասնաճյուղն ավելի քան 54 հազար մեքենա է հետ կանչում՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Nissan North America-ն հաղորդել է, որ հետ է կանչում Versus մակնիշի մեքենաները, քանի որ դուռն ուժեղ փակելու դեպքում անվտանգության բարձիկները կարող են անսպասելիորեն բացվել: