Ղազախստանցիները տեղեկատվության եւ հաղորդակցությունների նախարար Դաուրեն Աբաեւին են դիմել հարցով՝ արդյոք հնարավո՞ր է բացառել ներդիրների եւ պահպանակների գովազդը: Մեկնաբանության մեջ նշված է, որ նման գովազդը ղազախստանցիներին շփոթեցնում է եւ անհարմար վիճակի մեջ դնում, փոխանցում է «Ղազինֆորմը»:
Բժշկական ծառայությունների, մեթոդների եւ կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ բժշկական վերականգնման միջոցների, դեղորայքի, բժշկական տեխնիկայի եւ բժշկական նշանակության արտադրանքի, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գովազդի առանձնահատկությունները կարգավորվում են առողջապահության ոլորտում Ղազախստանի օրենսդրությամբ: Սրանով պայմանավորված լրատվամիջոցներում կանացի հիգիենայի եւ հակաբեղմնավորման միջոցների գովազդն արգելված չէ, պարզաբանել են Տեղեկատվության եւ հաղորդակցությունների նախարարությունից՝ հայտարարելով, որ անհնար է հեռուստաալիքներում տվյալ գովազդի տարածումն արգելող միջոցառումների ընդունումը:




























