Ֆրանսիական Ռուբեում կրկեսից փախած երկու ուղտերը քաղաքի փողոցներում վազքի են դուրս եկել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BFMTV-ն:

Կենդանիներին նկարահանել է տեղի բնակիչներից մեկի մեքենայում տեղադրված տեսախցիկը: Տղամարդը կադրերը հրապարակել է համացանցում, ինչից հետո կրկեսի ադմինիստրացիան նկատել է իր երկու «արտիստների» կորուստը:

Ուղտերին բռնել ու վերադարձրել են կրկես: