Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի ֆանատը գուշակել է մասնավոր դետեկտիվ Կորմորան Սթրայքի մասին չորրորդ վեպի անվանումը։

Twitter-ում նա  իր ընթերցողներին առաջարկել էր փոքրիկ հուշման օգնությամբ կռահել նոր գրքի անվանումը ։ Վերնագիրը երկու բառերից է բաղկացած _ _ H  / H _ _ _, գրել էր Ռոուլինգը։

Ընթերցողները տասնյակ տարբերակներ էին առաջարկել։ Ճիշտ պատասխանն էր Lethal White («Մահացու սպիտակ»)։

Գրողը խոստացել է հաղթողին նվիրել իր ստորագրությամբ գիրքը, իհարկե երբ այն արդեն պատրաստ լինի։

Ռոուլինգը դետեկտիվներ է գրում Կորմորան Սթրայքի ու նրա օգնականուհու մասին։ Առայժմ այդ շարքից երեք գիրք է հրատարակվել։