Ֆլորիդայում Gooding & Company աճուրդի ժամանակ վաճառել են աշխարհի ամենաթանկարժեք McLaren P1 մեքենան։ Սուպերքարի վերջնական արժեքը կազմել է 2 392 500 դոլար, փոխանցում է Motor–ը։
Կապույտ գույնի մոդելը դարձել է աճուրդի չորրորդ ամենաթանկարժեք մեքենան։ Մեքենայի միակ սեփականատերը այն գնել էր 2015-ին։ Վերավաճառքի պահին մեքենայի վազքը կազմում էր առնվազն 1800 կմ։
Ամենաթանկարժեք P1 –ը հատուկ պատրաստված նստատեղերով մոդելի երկու նմուշներից մեկն է։ Պատվիրատուն ցանկացել էր, որ դրանք Ferrari 365 GTB/4 Daytona–ի նստատեղերի նման լինեն։ Իսկ արեւապաշտպան ծածկի հետեւի կողմում հայելու վրա գրված է You look beautiful՝ «Դու հրաշալի տեսք ունես»
.jpg)
.jpg)






























