Ժամանակը ցույց կտա՝ Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցելը տրամաբանական է, թե ոչ։ Այս մասին մարտի 15-ին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ու եթե մենք չենք կառուցում այն, շարունակել է նա, դա չի նշանակում,, որ Հայաստանը Իրանի հետ ակտիվ չի համագործակցում։ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ փոխադրողների համար նշանակություն չունի փոխադրումները իրականացնել երկաթգծային, թե ավտոմոբիլային ճանապարհով։ «Գլխավորը արդյունավետությունն է, հուսալի ճանապարհը, որը փոխադրումներն ավելի էժան կդարձնի։ Եթե մենք ունենանք որակյալ ավտոմայրուղիներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, ապա Իրանը կօօգտվի դրանցից»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ օրինակ ԱՄՆ-ում փոխադրումների մեծ մասը ավտոմայրուղիներով է իրականացվում։



























