Աշխարհի ամենագեր կինը` 36-ամյա եգիպտուհի Էման Ահմեդ Աբդ Էլ Աթին, հինգ շաբաթում նիհարել է 140 կգ-ով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Կնոջ քաշը 500-ից հասել է 358 կգ-ով:

Էման Ահմեդ Աբդ Էլ Աթին ի ծնե տառապում է էլեֆանտիազ հիվանդությամբ (փղի հիվադություն), մանուկ հասակում նա կաթված է տարել, ինչի պատճառով գամվել է անկողնուն: Ըստ նրա ընտանիքի անդամների` նա իր տունը չի լքել 25 տարի շարունակ: