Մոսկվայի հյուսիս-արեւելքում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի էր ունեցել Իզումրուդնայա փողոցում։ Փրկարարները մարել են հրդեհը։ Հայտնում էին, որ հրդեհը բռնկվել է կենցաղային գազի պայթյունի հետեւանքով, սակայն  «Մոսգազը» հերքել է այդ վարկածը։