Peugeot ընկերությունը ու Վերոնիկ Ժիլարդոն, Gillardeau հանրահայտ ոստրե -բարի համահիմնադիրը, մշակել են շարժական ոստրե-բար Expert մինիվենի հենքով։ Ավտոմեքենան իր շարժական խոհանոցի շնորհիվ կարող  հաճախորդներին սպասարկել ցանկացած կայանատեղիում, հայտնում է Motor–ը

Ըստ «Պեժոյի», խոհանոցը, որի գլխավոր մասը  ոստրեները մաքրելու համար նախատեսված մեծ աշխատասեղանն է, կարող է բացվել մի քանի րոպեում։ Աշխատանքային մակերեսից բացի մինիվենն ունի նաեւ շարժական դարակներ, սառնարան, լվացարան ու ջրի տաքացուցիչ։

Մշակողների խոսքով խոհանոցը հնարավոր է օգտագործել նույնիսկ ստորգետնյա ավտոկայանատեղիում։